top of page

Մեծ Պահքի 43-րդ օրվա խորհուրդը

  • Ներսեհ Ա. Ա.
  • Apr 15, 2019
  • 1 min read

Ավագ Շաբաթվա առաջին օրը՝ Ավագ Երկուշաբթին, չորացած, անպտուղ թզենու հիշատակի օրն է, իր այս կոչումը ստացել է օրվա ավետարաններում կարդացվող և հիշատակվող դեպքի անունով: Ավետարաններում պատմվում է, թե Բեթանիայից դեպի Երուսաղեմ ճանապարհին Հիսուսը մոտենում է մի թզենու՝ նրանից թուզ քաղելու համար: Սակայն պտուղ չգտնելով, որովհետև պտուղի ժամանակը չէր, անիծում է թզենուն, որպեսզի մարդն այլևս նրանից պտուղ չկարենա քաղել և ուտել: Հաջորդ օրը, երբ նույն ճանապարհով վերադառնում է, աշակերտները տեսնում են, որ թզենու արմատները չորացել են: Երբ այս մասին հարցնում են Հիսուսին, նա թզենու օրինակով սովորեցնում է նրանց, թե ինչ որ հավատքով ու առանց տարակուսանքի անեն՝ պիտի կատարվի, նույնիսկ եթե լեռանը ասեն ե՛լ և ծովը ընկիր՝ պիտի կատարվի (Մարկ. 11.22-25)։

Այս առակով Հիսուսը մեզ սովորեցնում է չնմանվել անպտուղ թզենուն՝ դրսից կանաչ, սակայն՝ անպտուղ, այլ միշտ պատրաստ լինել ճիշտ ժամանակին մեր կյանքի պտուղը Տիրոջը ներկայացնելուն: Նաև սովորեցնում է՝ վստահություն ունենալ Աստծու նկատմամբ, աղոթքով դիմել և հավատալ, որ պիտի ստանանք մեր խնդրածը, կարևորը, սակայն՝ ներող պետք է լինենք մեր նմանի հանդեպ, այդ ժամանակ Աստված ամեն ինչ կտա մեզ:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page