top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Apr 16, 2019
  • 1 min read

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ

* * *

Իմ կյանքի ծառից իմ տառապանքի

Աշունն է կախվել,

Իմ սաղարթները շիկնել են վաղուց,

Ոչ ոք չի ուզում տերևներ քաղել,

Եվ վախենում են մարդիկ այրվելուց...

Ոչ ոք չի ուզում մոտենալ նրանց,

Ձեռքեր երկարել,

Ծառիս կրակով տաքանալ մի քիչ,

Իմ տառապանքը հրդեհ է դառել,

Դարձել կարոտի հրեղեն մի ճիչ...

Կախվել է աշունն իմ տառապանքի,

Ա՜խ, իմ արյունն է նրան սնանել,-

Թեև վախճանն է գուժում իմ կյանքի,

Բայց արմատներս

Ոչ ոք չի կարող ժայռերից հանել...

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page