Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Apr 17, 2019
- 1 min read

1922 թ.-ին Երուսաղեմի Ժառանգավորաց վաժարան ընդունված աշակերտներից երկու քահանայի զավակներ, որոնք եկել էին Հալեպից, առաջին ձեռնասունները եղան Եղիշե պատրիարք Դուրյանի: Նրանցից մեկը Ադամ-Նորայր սարկավագ Պողարյանն էր, որ ձեռնադրվելով պահեց իր երկրորդ անունը՝ Նորայր, իսկ մյուսը Ներսես սարկավագ Թավուգճյանը (Ներսոյան) վերակոչվեց Տիրան: Իրենց ձեռնադրության տարում իսկ, 1928 թ.-ին, երկուսն էլ ուղարկվեցին Լոնդոն՝ ուսանելու Թագավորական վարժարանում (Kings College):
Նորայր արքեպիսկոպոս Պողարյանն առավել հայտնի է իր բանասիրական աշխատություններով ու հոդվածներով: Հսկայական աշխատանք է կատարել՝ հրատարակելով «Մայր ցուցակ Ձեռագրաց Սրբոց Յակոբեանց» 11 հատորները, որոնք Երուսաղեմի Հայոց Պատրիարքության ձեռագիրների նկարագրություններն են: Իսկ Տիրան արքեպիսկոպոս Ներսոյեանը եղել է ընտրյալ պատրիարք, բայց Երուսաղեմի այդ օրերի տագնապի հետևանքով չի գահակալել:
Comments