top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Apr 17, 2019
  • 1 min read

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Մայրս

Մեր հույսի դուռն է մայրս, Մեր տան մատուռն է մայրս, Մեր օրորոցն է մայրս, Մեր տան ամրոցն է մայրս Մեր հերն ու մերն է մայրս, Մեր ճորտն ու տերն է մայրս, Մեր տան անտունն է մայրս, Մեր արծվաբույնն է մայրս, Մեր տան ծառան է մայրս, Մեր տան արքան է մայրս, Մեր տան անճարն է մայրս, Մեր դեղ ու ճարն է մայրս, Մեր տան աղբյուրն է մայրս, Մեր ծարավ քույրն է մայրս, Մեր տան անքունն է մայրս, Մեր անուշ քունն է մայրս, Մեր տան ճրագն է մայրս, Մեր արեգակն է մայրս: Մայրս, մեր հացն է մայրս, Մեր տան աստվածն է մայրս:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page