top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Apr 19, 2019
  • 1 min read

1915 թվականի աղետը հասել էր նաև Երուսաղեմ և իր ավերը տարածել մինչև Ժառանգավորաց վարժարան, սակայն ոչ նույն սաստկությամբ: Հիմնահատակ կործանված վանքերից և հեղինակավոր Արմաշից վերապրող եկեղեցականներն ու աշակերտները ապաստան գտան Երուսաղեմում, աննշան թվով: Երուսաղեմից գնացած եկեղեցականները, որոնք պաշտոն էին վարում Թուրքիայի թեմերում, անպատմելի չարչարանքներով նահատակվեցին: Մահը մինչև Երուսաղեմ եկավ, այնտեղից ևս հնձելու Արմաշի աշակերտների փոքր խմբին, որոնք կազմել էին դպրանոցի վերաբացված լսարանը: Չխնայվեց նույնիսկ Օրմանյան Պատրիարքի առաջացած տարիքը: 1917 թվականին նա ևս աքսորվեց Դամասկոս, որտեղ մնաց մինչև պատերազմի ավարտը: Յոթանասուն տարիների աշխատանքից, զոհողություններից և իրագործումներից հետո փակվեց Երուսաղեմի Զաքարիա հայ պատրիարքի հիմնած Ժառանգավորաց վարժարանը, Ս. Աթոռին հավատավոր միաբաններ տալուց հետո, որոնք Սրբոց Հակոբյանց Առաքելական Աթոռի փառքին նախանձախնդիր՝ իրենց անձը զոհեցին հայկական ներկայությունը Սիոնի բարձունքի վրա ամուր պահելու համար: Իսկ Հայ եկեղեցուն Ժառանգավորաց վարժարանը տվեց մի շարք բարձրաստիճան եկեղեցականներ, որոնք իբրև առաջնորդ, պատրիարք և կաթողիկոս Քրիստոսի ավետարանի սրբազան պատգամը տարան մեր ժողովրդին՝ բարի հովվի ոգով առաջնորդնելու համար նրա ճակատագիրը ամենից դժնդակ պայմաններում իսկ:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page