Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Apr 20, 2019
- 1 min read

Երուսաղեմի միաբաններից Եղիշե վարդապետ Չիլինկիրյանը իր նամակներում հիշատակում է 1902 թ.-ին Բեթղեհեմի Ս. Ծննդյան տաճարի հայ տեսուչ՝ Տ. Մովսես վարդապետի հրամանով օգոստոս ամսին Ս. Աթոռի վանքի սենյակներից մեկի նորոգության և այդ առթիվ վանքի հրապարակին նայող պատուհաններից մեկն էլ նորոգելու և հին երկաթների փոխարեն նոր երկաթներ զետեղելու մասին: Այդ ժամանակ հույները երևակայական իրավունք ունենալու հավակնությամբ ջանում են արգելք հարուցել նոր երկաթների համար, բարեբախտաբար բարեխնամ կառավարությունը միջամտելով հաստատում է հայերի բացարձակ իրավունքը, որով պատուհանի նոր երկաթները անարգել զետեղվում են իրենց տեղը:
コメント