top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Apr 21, 2019
  • 1 min read

1892 թ.-ին Հովհաննես Թումանյանը հրատարակեց իր բանաստեղծությունների երկրորդ ժողովածուն, որն ընդգրկում էր նաև «Շունն ու Կատուն»:10 տարի հետո, 1900-ական թվականների սկզբին Կովկասում և մասնավորապես Թիֆլիսում չկար դպրոցական տարիքի մի հայ մանուկ, որ կամ կարդացած չլիներ, կամ անգիր չարտասաներ Թումանյանի «Շունն ու Կատուն»:Այդ օրերին ամէն դուռ բաց էր սիրված բանաստեղծի առջև: Այն բազմաթիվ տներում, ուր պատվով և ուրախությամբ ընդունված էր Թումանյանը, երեխաները, անշուշտ, գիտեին «Շունն ու Կատուն»: Տանտերերը սովորաբար շտապում էին բանաստեղծին ներկայացնել իրենց զավակները և բացատրել թե՝ «Գիտե՞ք, սա այն հորեղբայրն է, որ գրել է «Շունն ու Կատուն»:- Մի բան գրեցինք, կրակն ընկանք, ա՛խպեր,- ծիծաղելով գանգատվում էր Հովհաննես Թումանյանը: Ուր որ գնում եմ, հերն ու մերը բերում են իրենց երեխեքը ու ասում. «Սո՛ւրեն, Լև՛ոն, Ա՛ստղիկ, գիտե՞ք ով ա եկել մեր տուն՝ «Շունն ու Կատուն» գրողը: Էս հորեղբայրն ա գրել «Շունն ու Կատուն»: Մին, մին էլ պատահում ա, որ էնքան են վռազում, որ էլ չեն ասում թե՝ «Շունն ու Կատուն» գրող հորեղբայրն ա եկել, այլ թե՝ «շո՛ւտ, շո՛ւտ եկե՛ք, երեխե՛ք, «Շունն ու Կատուն» ա եկել»:Է՜սպես էլ խայտառակություն»...

Comentarios


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page