top of page

Մեծ Պահքի 49-րդ օրվա խորհուրդը

  • Ներսեհ Ա. Ա.
  • Apr 20, 2019
  • 1 min read

«Մի՛ վախեցեք, դուք Հիսուսին էք փնտրում՝ խաչված Նազովրեցուն. նա հարություն առավ» (Մարկ. 16:6):Մի քանի ժամից ընդամենը ավարտին կմոտենա քրիստոսնյաներիս պահեցողությունը և մեր առջև իր վարագույրները պիտի բացի Քրիստոսի Սուրբ Հարությունը, որով ճշմարիտ քրիստոնյաների կյանքից պիտի վերանան մահվան հանդեպ բոլոր տեսակ վախերը, կասկածներն ու արցունքները: Քրիստոսի Սրբասուրբ Հարության շնորհիվ մենք ոչ միայն ապրում ենք այս աշխարհում` մեր ֆիզիկական գոյությունը պահպանելով այլև հույսն ենք ստանում հավիտենական կյանքի: Քրիստոս եկավ, ապրեց մեզ հետ և Հարություն առավ, որպեսզի մենք էլ Իր հետ ապրելով կարողանանք Հարության արժանանալ:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page