top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Apr 30, 2019
  • 1 min read

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

Խոսիր, Հայաստան

Խոսի՜ր, Հայաստան. Դո´ւ, որ դարերի տանջանք ես տեսել Եվ տարիների խնդություն միայն, Ասա´ քո պատգամն ու խոսքը վսեմ Աշխարհներին ու ազգերին համայն... Տե´ս, աղավնի՜ն է Թառել քո նորոգ հարկի ձեղունին, Որին դարերով երազե՜լ ես դու... Վստահի՜ր խոսել քո ժողովրդի´ Եվ քո´ անունից՝ Բանաստեղծ որդո՜ւդ... Լսու՞մ ես, Երեկ իմ ընկերները Կարմիր բլուրում Մի բուռ ոսկեհատ ցորե՜ն են պեղել, Որ ցանել են մեր նախնիները հայ՝ Դեռ Ուրարտույում, Քրտինքո՜վ ջրած հո´ղն այս ժայռեղեն: Սակայն նու´յն օրը, Իմ ընկերներն, այդ ցորենի կողքին, Գտել են նաև պղնձե նիզա´կ՝ Ի ցույց այն բանի´, Որ ծնված օրից հայ սերմնացանը, Սերմը՝ մի ձեռքին, Մյուսով զե´նք է բռնել, Որ ցանած արտը պաշտպանի... Ոչ ոք չի՜ ասի՝ Այդ ցորենի բերքը ինչքա՜ն է եղել, Ոչ ոք չի՜ ասի՝ Ինչքա՜ն էր թիվը հայ ժողովրդի... Մի բուռ ցորե՜ն են Կարմիր բլուրի հին բերդում պեղել, Եվ մի բուռ հա՜յ է Հասել Հարության այս առավոտին... Բայց այդ ցորենի հատիկը ամեն՝ ցա՜նք է մի հսկա, Ամեն հայ՝ ամուր սեղմած զսպանա´կ. Եւ այս, Մեզ հասած մի բուռ ժողովո´ւրդն Ու սե՜րմը վկա,--- Իր կորցրածը նա ե՜տ կստանա...

Comentarios


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page