top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • May 12, 2019
  • 1 min read

ՀՈՒՍԻԿ ԱՐԱ

Արևելյան քաղաք

Արևելքի բարքերի մեջ մոլորված քաղաք, ինքնիշխան. մերթ ընդ մերթ արթնանում թմբիրից, բաց կրքով հոմանուհի, ցատկում ես բարակ ուսերիս և գազանի ճանկերդ խրում մաշկիս մեջ. ո՞վ դարձրեց քեզ վայրի էգ, մեր թևերի վստահությամբ մեծացած աղջիկ: Շնկշնկոց ես ու փայլ, գեղեցկություն դիմադարձ, մարմարյա սալիկների ու զարդաքանդակ շղարշի տակ ծեքծեքում ես ամենակին, աստղ ու կրքի խորհրդանիշ: Անհայտից դուրս պրծած ձեռքեր, որ չեն զգացել շունչդ և շոշափել ոգիդ թեկուզ մի պահ ու անցողիկ, քեզ մերկացնում են` այնպես դատարկ ու սնամեջ, մեր սիրուց ու քնքշանքից հեռու` մի օտար տանիքի տակ, և հմայքդ լափլիզում փողոցի շան ախորժակով ավաղ, քո այդ տեսքով, մոլորված քաղաք, դաջվել ես մեր հայացքի շրջանակի մեջ որպես դաժան լուսանկար: Կար մի ժամանակ, երբ մենք քո տղաներն էինք իսկական, քեզ կերտել ենք սրտի խոսքով ու կրակով անկեզ. մենք, որ միտք էինք, հպարտություն, քո խիզախումն էինք և ազատության սահմանը` մեր արյունով գծած, ավելորդ ենք այլևս և ստվերում ենք թպրտում: Հիմա ուրիշ ժամանակ են ցույց տալիս սլաքները ժամացույցի, և մենք` ապագայից ենք նայում այս վաղանցիկ ներկային ու քո ճանապարհը պատրաստում դեպի մեզ եկող. թեկուզ տրորված և ինչքան էլ լինես հատակի կին, վեհությունդ քեզ կդարձնենք, արևելքում մոլորված քաղաք:

Hozzászólások


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page