top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • May 30, 2019
  • 1 min read

ԿՈՄԻՏԱՍ

Մայրիկիս օրորը

Դեռ արգանդում՝ մայրիկս ինձ Վարդ էր բուրում, ոռոգում. Եվ իր հոգում այգ-արևով Գուրգուրում ու նորոգում։ Ծնած օրեն մայր շրթներով Սեր էր վառում օրորում, Արև-Լուսին հոգվով-մտքով Նկարում ու բոլորում։ Հայր զարկերով արի-արի Խոսում էր իմ երակում, Մայր կաթերով արյուն-արյուն Հոսում էր ու կերակրում։ «Ես սիրում եմ՝ Հանուր-Տերը իմ հոգումը գահավոր. Քեզ սիրում եմ՝ Նորա Սերը քո ծովումը ջահավոր. Արև-արև ու անուշակ երգ ու տաղով զարթելով, Օրեր-օրեր փունջ մանուշակ հյուսելով ու բարդելով, Օրի՜կ օրին, Իմ անուշին։ Քեզի՛ տեսնեմ, իմ հատորիկ, կյանքիս ուղին, սիրազեղ, Հայտ ու անհայտ դու որոնե, Քեզի լինին իրազեկ։ Մի՛ թափառե կյանքի պարապ անապատում դու ի զուր, Քեզ պահապան սուրբ հավատո, հուսո, սիրո Լույս ու Հուր։ Օրի՜կ օրին, Իմ անուշին։ Քեզ դնում եմ խորհրդավոր, առակավոր հույս-աշխարհ, Ես գնում եմ, իրար գրկենք՝ վեր, փառավոր լույս-աշխարհ. Ես գնում եմ ու թողնում եմ երկիրն ու իր հնություն, Աջն ու խաչը քեզ ապավեն, Օրորդ հյուսե բնություն։ Օրի՜կ օրին՝ Իմ անուշին»...

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page