top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • May 31, 2019
  • 1 min read

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

Պատուհանիս տակ

Պատուհանիս տակ անձրև է մաղում, Իսկ ես չե՜մ հուզվում անձրևից արդեն. Ծիածաննե՛ր են դեմից ծիծաղում, Բայց չե՜ն հմայում նրանք ինձ արդեն. Շուտով գուցե և արև՛ը ծագի, Բայց ես դրանից չե՜մ ուրախանում. Լի՞ օր է այսօր, տո՞ն, թե՞ կիրակի՝ Մե՜կ է ինձ համար, ես չե՜մ իմանում. Ու՞մ համար եմ ես այս երգը … հինում, Կա՞ մեկը, որին նա պե՛տք է գալու… Մեր տան առաջ ճամփա՛ են շինում, Իսկ ես… տեղ չունե՜մ արդեն գնալու:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page