top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jun 1, 2019
  • 1 min read

Աղոթագրությունը միջնադարյան հայ մատենագրության տեսակ է, որ սկիզբ է առել 5-րդ դարից՝ հայ գրերի գյուտից անմիջապես հետո, խարսխված քրիստոնեական վարդապետության և Ս. Գրքի և կանոնացված Հայ Եկեղեցու կողմից: Հայ աղոթագրությունը մեծավ մասամբ ամփոփված է զանազան աղոթագրքերի, ժամագրքի, Պատարագամատույցի, Շարակնոցի, Մաշտոցի, Գանձարան-Տաղարանների մեջ: Աղոթագրության զարգացմանը զարկ տվողներից են Սահակ Ա. Պարթևը, Մեսրոպ Մաշտոցը, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Հովհաննես Սարկավագը և ուրիշներ: Աղոթագրությունը մեծարժեք նյութ է պարունակում հայ ժողովրդի պատմաքաղաքական անցյալի, ազատագրական ու հայրենասիրական ձգտումների, աշխարհընկալման, աստվածաբանական և փիլիսոփայական մտքի վերաբերյալ: 5-րդ դարից սկսյալ մեծ թափ է առել նաև հայ թարգմանական Աղոթագրությունը: Թարգմանվել են Ընդհանրական եկեղեցու Ս. Հայրերի՝ Հովհան Ոսկեբերանի, Բարսեղ Կեսարացու, Եփրեմ Ասորու և ուրիշների աղոթքներն ու աղոթագրքերը, որոնք նույնպես տեղ են գտել աղոթքների ժողովածուներում:

コメント


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page