top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jun 1, 2019
  • 1 min read

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

Գարունը կ'ապրեցնե

Կը թանձրանան տերևներուն շեղջեր լըքուն, մինչ կը դառնան դեռ ծառերուն մեջ համորեն հովերն աշնան, պարն ամեհի: Ու դեպի տուն միշտ կը դիմեն շեշտերն ամեն ծիծառներուն. միշտ դեպ ի տուն ու դեպի ներս բոլոր իղձերս ա՜լ տարիր դուն, չքնա՜ղ աշուն: Դեպի տամուկ պատուհանին ա՜լ կը հառին աչքերս հիմակ, ու սե՜ր համակ. երգըդ կ’իջնե սրտիս` ուր նե իղձ մը ճերմակ պիտի գտնե: Չէ՜, հովերուդ հետ ցավը չէ՛ որ կը տանջե սիրտըս հըրուտ. այլ կը դառնան իղձ, հուզմունքեդ բողբոջ գարնան արևաշող հույսերն հավետ:

コメント


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page