Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Jun 11, 2019
- 1 min read

ԲԱԳՐԱՏՈՒՆԻ
* * *
Լռութիւն մը արձագանգուն,
Կը կուտակուի հոգիիս մէջ...:
Ժամացոյցի սլաքին պէս
Շրջան կ'ընէ արագ արագ:
Մերթ կը բաղխի իմ հոգիիս
Մութ ու սառած պատերուն խեղճ...
Մերթ ալ պոռթկացող իմ սրտին
Ճնշում կու տայ երակ երակ:
Comments