top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jun 14, 2019
  • 1 min read

Հայտնի արվեստաբան Լորա Քամինգը բրիտանական պարբերականի համար արաբական արվեստի առավել հետաքրքիր նկարիչների ու քանդակագործների ցանկ է կազմել։ Նա այդ ցանկում առանձնացրել է Հայկ Այվազյանին` նշելով, որ նկարիչը ժամանակակից արվեստի ստեղծագործություններ ստեղծելիս վերադառնում է ավանդական միջոցներին։

Քամինգը հայ նկարչին անվանել է Բրիտանիայում անցկացված «From Ear to Ear to Eye» ցուցահանդեսի աստղերից մեկը։ Նրա ստեղծագործություններն ավանդական երաժշտական գործիքներն են` թառը, ուդը և այլն։ Հայ նկարիչը կարողանում է «երաժշտությունից» ստեղծել քանդակներ, որոնք չեն նվագում, բայց որոնց կարելի է ժամերով նայել։

«Այվազյանի քանդակները կորսված մշակույթի էլեգիա են։ Նրա աշխատանքները նման չեն երաժշտական գործիքների, ավելի շուտ` կտտանքների զոհեր են»,- ասել է արվեստաբանը։

Նոթինգեմի թանգարանի ղեկավարությունն Այվազյանի աշխատանքները հրապարակել է Instagram-ի պաշտոնական էջում։

Հայկ Այվազյանը ծնվել է 1980 թվականին Բեյրութում։ Իր ստեղծագործություններում նա չի սահմանափակվում միայն քանդակներով ու նկարներով. նկարիչը հաճախ է նաև պերֆորմանսներ է ներկայացնում և հետաքրքիր տեսանյութեր պատրաստում։ Նրա աշխատանքներում միահյուսվում են անձնական խնդիրներն ու աշխարհաքաղաքական թեմաները։

Commenti


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page