top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jun 14, 2019
  • 1 min read

ՄԿՐՏԻՉ ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆ

Ալեմտաղըն այն գեցեցիկ․․․ Ալեմտաղըն այն գեցեցիկ Գացի ժուռ գալ անհոգ մոլար, Ուր բյուր վըտակ բյուրեղ ծոցիկ Մատուցանեն տնկոց դալար։ Երբ փայլփըլուն ծագե արև, Ոսկի ցանվի լեռանց վերա, Շաղ արձըկե ամեն տերև, Զեփյուռ թփոց հետ կըխաղա։ Բայց քան զամեն հովիկ քնքնուշ Հրեշտակ մի անդ կը թևածեր, Ու քան զամեն երգերն անուշ Այն նազելվույն ձայնիկն հնչեր։ Թըռի՛ր ինծի, ահա մռայլ Անտառին մեջ իջավ գիշեր, Կանչե պըլպուլ լուսնին ի փայլ, Բայց անոնցմե չունինք ընկեր։ Սա հովանիքն անուշաբույր Տեսնեն ըզմեզ թև ընդ թևով Ասդիս ծաղիկ, անդին համբույր Փունջ-փունջ սիրո ընծայելով։ Պարանոցիս մարգրիտ մանյակ Կախե՛ սպիտակ քուկին թևեր, Մազերդ գլխիս իմ հովանյակ, Ու լուռ մնջիկ սահին ժամեր։ Երբ բնություն անխոս կենա, Մահկանացուք ձայն չեն հաներ․ Լուռ է ամեն ինչ որ շուրջ կա, Ավելի տաք խոսին սրտեր։ Շուշանափայլ բարձր մի փափկիկ Ըլլա քու ծոցդ ինձ առ ի քուն․ Բայց թե այն սերդ է խաբուսիկ, Լավ է չտեսնամ ըզլույս առտուն։

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page