top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jun 17, 2019
  • 1 min read

Աղը անարյուն զոհաբերության նյութ կամ նվեր է, որ կիրառվում է եկեղեցիներում: Ունի մաքրագործիչ, պահպանիչ և զորացնող նշանակություն: Ավանդվել է դեռևս Հին Կտակարանից, մովսիսական օրենքով. «Հացի ընծայի ամեն մատաղի վրա աղ դիր. հացի ընծայիցդ քո Աստծու ուխտի աղը պակաս մի արա. բոլոր մատաղներիդ վրա աղ էլ մատուցիր» (Ղևտ. 2:13): Աղը մատուցվում էր մյուս անարյուն զոհաբերությունների՝ ալյուրի, ցորենի, ձեթի, խունկի և այլ ընծայաբերությունների թվում, իբրև երախայրիք Աստծու սեղանի կամ եկեղեցու: Նոր Կտակարանում աղի խորհրդաբանությունը կապվում է առաքյալների և առհասարակ հավատացյալ մարդկանց հետ, ինչպես հաստատում է Տերունական խոսքը. «Դուք եք երկրի աղը...» (Մատթ. 5:13, Մարկ. 9:49, Ղուկ. 14:34-35): Աղը գործածվում է նաև մատաղ անելիս:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page