Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Jun 21, 2019
- 1 min read

Աբեղա բառը ասորերեն awila բառից է գալիս և նշանակում է չամուսնացած, մենակյաց վանական: Հայ եկեղեցում կուսակրոն քահանայության ամենացածր աստիճանն է: Ձեռնադրվում է եպիսկոպոսի կողմից և օծվում մեռոնով: Կուսակրոն քահանաները, երբ ի նշան աշխարհուրացության վեղար են ստանում՝ կոչվում են աբեղա և ուխտում ապրել վանքում: Աբեղան կարող է կատարել եկեղեցական բոլոր խորհուրդները, ծիսակատարություները, բացի ձեռնադրությունից և մեռոնօրհնեքից, որոնք եպիսկոպոսի և Ամենայն Հայոց Կաթողիկոսի իրավունքներն են:
Comentários