top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jun 24, 2019
  • 1 min read

ՎԱՀԱՆ ԹԵՔԵՅԱՆ

Այս ծաղիկներն...

Այս ծաղիկներն ալ գարնան, Տենչանքներուս այս նման, Պիտի խամրին ու իյնան... Այգաբացին ջինջ ու զով, Վարդերն ինչպես սարսռալով Կը մերկանան միմյանց քով, Այնպես իղձերըս վերջին Կը խըլրտին, կը բացվին, Կու տան իրենց խունկ հոգին... Վերջին ծաղիկ մը միայն, Այս վերջին իղձը ունայն, - Ես կ՛ուզեի պահել զայն։ Իղձը հոգին գրկելու Անոր որ քաղցր ու հըլու՝ Ձեռքն իր ձեռքիս կը թողու...։

Commentaires


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page