top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jul 1, 2019
  • 1 min read

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

Գետափի երազանք

Գյուղն համորեն կը մրափե ծոցն արևոտ ժայռերուն, տիվանդորրի պահն ըմպած է մեղկ հեշտություն մը սյուքի, ու ջուրերուն վրա կը ցանե գինովի դողն իր թրթռուն, գետն համբույրի մը երազով դեպ ի ափունք կը թեքի: Գետեզերյա ծառաստաններ, միջօրետքի այս պահուն, ինձ անծանոթ թավուտքներե կը խրկեն բույրն հեշտանքի, որ համրորեն կը ծավալի ծաղիկներեն այն լըքուն, ասդին անդին տարտըղնըված` որոնց հոգին կը ցամքի: Եվ հընամի ծառեր զյումրյութ միայնությանց ընդմեջեն կ’արտածորեն մուշկի բույրեր ու ժպիտներ ալ բոսոր. կիսամըրափ կ’երազեմ, զիս աղաղակներ կը կանչե՜ն…: Ձայներ` դյութիչ աշխարհներե, տարտա՜մ, անո՜ւյշ, հեռավո՜ր` որոնք անդին զիս կը տանին երանաստան մը բաղձոտ Ու կը նիրհեմ արբշիռ` հովին դյութիչ նեկտարն ըմպած հոդ:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page