top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jul 16, 2019
  • 1 min read

1799 թ.-ին՝ եգիպտական արշավանքից հետո, երբ Նապոլեոնը շարժվում էր դեպի Սիրիա, նրա բանակի զինվորները հիվանդացան ժանտախտով և ծովային հիվանդությամբ, այդ պատճառով կայսրը բանակ դրեց Իսրայելի Հոպպե քաղաքում (այժմ՝ Յաֆֆա): Երուսաղեմի Հայ Պատրիաքի թույլտվությամբ կայսեր հիվանդ զինվորները տեղափոխվում են Հոպպեի Սուրբ Նիկողայոս վանք, որը նավահանգստին մոտ լինելով ծառայում էր որպես ուխտավորների առաջին իջևան: Հայտնի է նաև, որ վանքի վանականները զբաղվում էին բժշկությամբ, ուստի հենց նրանք էլ հոժարությամբ բժշկում են հիվանդ զինվորներին: Իսկ երբ պիտի հեռանային՝ կայսրը իր երախտագիտությունը հայտնելու համար խնդրում է Վանահորը, որ ինչ կամենա խնդրի իրենից, Վանահայրը Նապոլեոնից խնդրում է նրա սուրը և կայսերական վրանի ներքին կտորը, որը որպես պաստառ էր ծառայում, կայսրը սիրով տալիս է վանահոր խնդրածները: Տարիներ անց կայսերական վրանի կտորից կարվում է այս շուռջառը որ առավել հայտնի է «Նապոլեոնի շուրջառ» անունով, որը կայսերական սրի հետ միասին պահվում է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության գանձատանը:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page