top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jul 20, 2019
  • 1 min read

Երուսաղեմը և ամբողջ Պաղեստինը, երբ հեծեծում էին սելջուկ թուրքերի բռնապետական իշխանության տակ, Որտոքյանները վերստին մտան քաղաք ու հարձակվեցին Բերիայի սելջուկ ամիրապետ Դետվանի վրա, որը չկարողանալով դիմադրել՝ դիմեց փախուստի: Ուխտավորները, որոնք Հայաստանից և այլ կողմերից երկարաձիգ ու բազմավտանգ ճամփաներ կտրելուց ու շատ անգամ ասպատակների ձեռքով կողոպտվելուց հետո, հազիվ հասնում էին Երուսաղեմի ցանկալի պարիսպներին, նրա դռները իրենց առջև փակ էին գտնում, և չէին կարողանում ներս մտնել՝ մինչև որ ամեն մեկի համար ոսկի չվճարեին: Իսկ աղքատները, կամ նրանք, որոնք ճանապարհին ելուզակների կողմից կողոպտված էին, չկարողանալով ներս մտնել, թափառում էին քաղաքի պարիսպների շուրջ, ու այսպես սովից ու մերկությունից հալումաշ՝ օտարության մեջ փչում էին իրենց վերջին շունչը, եթե հանկարծ Սարակինոսների սուրը չկանխեր գրավել նրանց կյանքը (1079 թ.): Սակայն ներս մտնողներին ավելի մեծ փորձություն էր սպասում. անողորմ բարբարոսները նրանց հետևում էին Գողգոթա, Սիոն, Փրկչավանք ու այն բոլոր սրբավայրերում, ուր անձկակարոտ սրտով այցելելու էին գնում: Մինչև անգամ եկեղեցիներում աստվածային պաշտամունքի ժամանակ՝ նրանք կատաղաբար ներս մտնելով՝ իրենց լրբենի աղաղակներով խանգարում էին աղոթքները, ոտնակոխ էին անում անոթները ու մինչև անգամ հանդգնում էին իրենց ձեռքը հասցնել անմատույց սեղանին, ու կրոնավորներին չարաչար խոշտանգելով՝ կիսամեռ էին թողնում նրանց: Հավատացյալների աստվածապաշտության եռանդը որքան ավելանում էր, հեթանոսներն այնքան բազմապատկում էին իրենց անորեն խստությունները, մանավանդ տերունական տոների հանդիսավոր օրերին:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page