top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jul 20, 2019
  • 1 min read

ՎԱՀՐԱՄ ՀԱՃՅԱՆ

Հրաշք

Կապույտ, կապույտ եթերից հոգուս ղողանջն է լսվում,

Հոգիս ցնծում է հիմա, հոգիս համերգ է տալիս,

Հին երազներս բոլոր իմ մեջ նորից են լցվում,

Եվ խնդությունս կորած ինձ մոտ ծնկի է գալիս:

Հիմա հոգնած իմ հոգին մի նոր շոյանք է զգում,

Մի նոր երազ է հիմա, մոտենում է իր ափին,

Հիմա կապույտ մի աղջիկ կյանքիս այնպես է հսկում,

Որ չգժվեմ ես նորից անէության սարսափից:

Հիմա հույսս դառնացած, որը վաղուց է մարել,

Մոխիրներից իր խորունկ կայծ է առել վերստին,

Երբ թվում էր, թե արդեն բախտս ամեն ինչ տարել՝

Ու ինձ թողել՝ վերքերիս տվայտանքները մթին:

Ավերներիս վրա մեծ հիմա մի լույս է իջել,

Մի ոգեղեն ճառագայթ, որ այնպես է խտանում,

Ինձ թվում է էլ ոչ ոք չի կարող լույսն այդ շիջել,

Որի կապույտ բոցերից իմ հոգին է խոյանում:

Comentarios


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page