Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Jul 21, 2019
- 1 min read

2015 թ.-ին Երուսաղեմի Հայոց Պատրիարքության Տնօրեն Ժողովը, որը Միաբանական Ընդհանուր Ժողովից հետո Պատրիարքության երկրորդ գերագույն մարմինն է, որոշեց նորոգել Սրբոց Հակոբյանց Մայր Տաճարի առաստաղը և այն անվանեց «Մասնակի նորոգություն»: Այդ առթիվ բազմաթիվ հավատացյալ հայորդիներ, և հատկապես նախկին երուսաղեմցիներ իրենց նպաստը բերին մշակութապահպան այս գործին և անմիջապես սկսվեցին նորոգության աշխատանքները: Մասնակի նորոգության ընթացքում Մայր Տաճարի հյուսիսային պատի ծերպերի տակից հայտնաբերվեց մի ամբողջ խաչքարերի շարք:
Comments