top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jul 22, 2019
  • 1 min read

ՄԿՐՏԻՉ ՊԵՇԻԿԹԱՇԼՅԱՆ

* * *

Ո՞ւր էր թե զեփյուռիկ Ըլլայի թափառիկ, Ոսկեթել մազերուդ Տայի համբուրիկ։ Ո՞ւր էր թե վարդ գոհար Ըլլայի վառ ի վառ, Ընտրեի ինձ բազմոց Կուրծքըդ ձյունափայլ։ Ո՞ւր էր թե քանարիկ Ըլլայի ես թռչնիկ, Թռչիլ գալ ու շոյել Դեմքըդ գեղեցիկ։ Կամ երազ խուսափուկ, Որ գայի մինակուկ Քունիդ մեջ խռովել Քու սիրտըդ փափուկ։ Ի՞նչ ըրի ես քեզի, Որ ցավոց այդպիսի Եվ անբույժ հարվածոց Ըլլամ արժանի։ Հրեշտակ էր՝ թըռավ, Երազ էր, որ անցավ, Այդ քո սերըդ փափուկ Շուտով թոռմեցավ։

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page