top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Jul 23, 2019
  • 1 min read

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ * * *

Տխուր երգիչը քնարը ձեռին Ողբում էր անբախտ յուր ճակատագիր, Քնքուշ ձայները խորտակված սրտին Չունեին տալու մի խոսք կարեկիր։ Դառնացած հոգով նա խորասուզված Անցած օրերում, ուզում էր այնտեղ Գտնել այն հանգիստ, որ երգչին տանջված Տալ չէր կամենում աշխարհը տգետ: Բայց և ա՛յն դատարկ որպես անապատ, Հիշողություններ անցած մանկության,— Կուսի ջերմ սիրտը գլխին հուսահատ Միայն պարգևեց հանգիստ փրկության... Օ՜հ, թույլ տո՛ւր և ինձ, ընկե՛ր նազելի, Այս քաղցըր օրին ցանկալ որ, պատած Անկեղծ սիրովը մատաղ քերթողի, Ծաղկիս դու չքնաղ, իբրև վարդ փթթած։ Եվ քո անարատ ըզգայուն հոգին Լինի ինձ աղբյուր վառ երջանկության, Քո անբիծ սերը կյանքիս խավարին Ծագե արշալույս նոր բախտի գարնան:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page