Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Aug 1, 2019
- 1 min read

ԱԹԱԲԵԿ ԽՆԿՈՅԱՆ
Գարուն
Ձմեռն անցավ... Եկավ գարուն... Ձյունը հալվեց, Լցվեց առուն: Արև ծագեց Արևելքից, Ծիլեր քաշեց Գետնի տակից: Տաք հարավից Եկան հավքեր, Բույն հյուսեցին Ընկեր-ընկեր: Ծառը պտկեց, Տվեց բողբոջ, Աղբյուրն հանեց Անուշ խոխոջ: Փռվեց կակաչ Սարի լանջին, Կարմրեց մորին Թփի միջին: Դաշտը թավիշ Զգեստ հագավ, Կանգնեց քարին Երգեց կաքավ: Արոտ գնաց Ծնած մաքին, Կաթը տվեց Անուշ ձագին:
Comments