top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Aug 16, 2019
  • 1 min read

ԳԵՎՈՐԳ ԷՄԻՆ

Դու մի նայիր

Դու մի´ նայիր, Որ ես այսպես խե՜ղճ եմ թվում Եվ մոլորվա՜ծ, Եվ վշտահա՜ր, Կախա´րդ եմ ես, Համելնի հին ավանդության Հրաշագործ սրնգահար... Ո՜ւր ուզում ես հիմա ինձ տար, Օտար երկի´ր, քաղա՜ք օտար՝ Նյու-Եորք լինի, Բէյրո՜ւթ, Փարի´զ. Եւ...ո՜ւմ ուզում ես՝ հմայեմ, Ո՜ւր ուզենամ՝ ինձ հետ տանեմ, Կախարդանքով երգ ու բառիս: Կուզե՞ս կանգնած Բրոդվէյում Կամ Փարիզի, մեծ Բուլվարում «Կռո՜ւնկ» ասեմ Եւ կամ մի պարզ «Նուբա´ր-Նուբա´ր» , Եվ այս Մարին, Մարիամ դառնա, Այս Պիեռը՝ Պողո´ս-Պետրո´ս, Եվ այս Ժակը՝ Հակոբ աղբա՜ր... Կուզե՞ս երգեմ «Քելե-քելե» , «Ով քնած է--- ասեմ--- ելե´ք, Ով արթուն է՝ ելնի՝ տեղից...» Եվ ինչքան հա´յ կա տարագիր, Գերված ձայնով պատարագիս, Հայաստա՜ն գան իմ ետևից... Եվ եթե ես, Կախա՜րդս վես, Մեկ-մեկ այսպես խե՜ղճ եմ թվում, Այսպես վշտո՜տ, այսպես երե՜ր, Նրա´ համար, Համելնի հին սրնգահա´ր, Որ մանուկներն էին հնում Քո ետևից գերված գնում, Իմ ետևից՝ միայն ծերե՜ր Միայն ծերե՜ր...

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page