top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Aug 19, 2019
  • 1 min read

ՅՈՀԱՆ ՎՈԼՖԳԱՆԳ ԳՅՈԹԵ

Բայրոնին

․․․Մի լացիր այդպես սգվորի նման․

Մենք նախանձում ենք փայլուն վիճակիդ․

Կապրեիր դու վեհ, թեև վշտահար,

Հպարտ երգերով տոգորված հոգիդ։

Ա՜խ, ծնված էիր դու բախտի համար,

Որպես մի զավակ հին փարթամության,

Բայց, ավա՛ղ, շատ վաղ հալ ու մաշ եղար՝

Ծաղիկ հասակում պատանեկության։

Քեզ ի՞նչ էր պակաս․․․ հայա՞ցք թափանցիկ,

Սրտի ջերմությո՞ւն, թե՞ կորովի միտք,

Կնոջ սիրելու ընդունակությո՞ւն,

Խիզախ երգերի ստեղծագործությո՞ւն։

Դու թռչում էիր անարգել թափով,

Հեռավոր վայրեր ճեղքում-սլանում,

Դու ատում էիր խորին զզվանքով

Տիրող կարգերը իրենց օրենքով,

Եվ ուժեղ միտքդ բարձր խոհերին

Անբիծ զգացմանց ապավինելով,

Դու ձգտում էիր դեպի երկնայինն․

Բայց իզուր․․․ կյանքում նրանց չգտար,

Եվ ո՞վ կգտնի․․․ Տխուր այս հարցին

Անողոք կյանքը պատասխան չունի․․․

Commenti


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page