top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Aug 26, 2019
  • 1 min read

Արարատ լեռը գտնվում է Թուրքիայի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև։ Այն Իրանի և Ադրբեջանի էքսկլավ Նախիջևանի սահմաններից հեռու է 16 կմ, իսկ Հայաստանից՝ 32 կմ։

16-րդ դարից մինչև 1828 թվականը Մասիսը և լեռան հյուսիային ստորոտները, ինչպես նաև Սիսի արևելյան ստորոտները Պարսկաստանի կազմում էին, իսկ լեռնաշղթան՝ Օսմանապարսկական սահմանի մի մասն է։ 1826-28 թվականների ռուս-պարսկական պատերազմից հետո, Թուրքմենչայի պայմանագրով Պարսկաստանի կողմից կառավարվող տարածքը մտնում է Ռուսական Կայսրության կազմի մեջ։ Սիսը դառնում է այն կետը, որտեղ միակցվում էին Թուրքիայի, Պարսկաստանի և Ռուսական Կայսրության սահմանները։ Ժամանակակից միջազգային սահմանները ձևավորվել են 20-րդ դարում։ 1920 թվականի թուրք-հայկական պատերազմից հետո լեռը անցնում է Թուրքիայի տիրապետության տակ և Թուրքիայի պաշտոնական մասը համարվում՝ 1921 թվականին կնքված Մոսկվայի և Կարսի պայմանագրերով։ 1920-ականների վերջին քրդերի Արարատյան ապստամբությունը կանխելու նպատակով Թուրքիան հատում է Իրանի սահմանը և զավթում Սիսի արևելյան թևը։ Այս շրջանում քուրդ ապստամբները օգտագործում էին տարածքը որպես անվտանգ տարածք՝ Թուրքիայի դեմ։ 1932 թվականի Թեհրանի կոնվենցիայով Իրանի սահմանը փոխվում է հօգուտ Թուրքիայի՝ նրան է հանձնվում Սիսի արևելյան թևը։ Իրանաթուրքական սահմանն այժմ անցնում է Սիսի կողքով։ Լեռնագնացների համար Արարատը բաց է միայն «ռազմական թույլտվությամբ»։ Լեռնագնացները պետք է պաշտոնական դիմում ներկայացնեն Թուրքիայի դեսպանատանը հատուկ «Արարատի վիզա» ստանալու համար։ Միաժամանակ պարտադիր է նաև վարձել պաշտոնական ուղեկցորդ Թուրքիայի ալպինիզմի ֆեդերացիայից։ Նույնիսկ նրանք, ովքեր ստացել են թույլտվություն կարող է առանց զգուշացման չթույլատրվեն բարձրանալ լեռը:

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page