top of page

Ոչ մի օր առանց բանաստեղծության

  • Ներսեհ Ա. Ա.
  • Aug 28, 2019
  • 1 min read

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Մեր ուխտը

Մենք ուխտ ունենք՝ միշտ դեպի լույս, Ու գընում ենք մեր ճամփով, Մըրրիկներով պատած անհույս, Սև խավարով, մութ ամպով։ Մենք անցել ենք արյան ծովեր, Սուր ենք տեսել ու կըրակ, Մեր ճակատը դեմ ենք արել Մըրրիկներին հակառակ։ Ու թեպետև պատառ-պատառ Մեր դըրոշը սըրբազան, Ու մենք չունենք տեղ ու դադար՝ Երկրից երկիր ցիրուցան։ Բայց գընում ենք մենք անվեհեր Զարկերի տակ չար բախտի, Մեր աչքերը միշտ դեպի վեր՝ Դեպի լույսը մեր ուխտի։

Commentaires


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page