Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Sep 27, 2019
- 1 min read

ԿՈՄԻՏԱՍ
Հով ու ծով սեր
Կապույտ երկինքն էր եռում, Կարմիր երկիրն էր ջեռում. Հուր ու Հարավ հևուհև Թախիծ ու տոթ էր բերում։ Հոգիս եկավ հովի պես, Սերը սրտում ծովի պես. Ծոցին վարդեր՝ ասաց. - Տե՜ս, Քեզ սիրելու եկա ես։ Վարդ ու քրքում էր բուրեց. Սիրտս սրտում գուրգուրեց. Արև-Լուսին պագերով՝ Երազ-երազ համբուրեց։ Հոգի՜ս, ասաց ու ծռեց. Ծամեր բացավ ու փռեց. Ստինք-ստինք փարելով՝ Հույզս մարավ ու լռեց։
Comments