Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Oct 4, 2019
- 1 min read

Շոմպայնը խաղողի փրփրուն գինին է։ Հերմետիկ փակ անոթներում երկրորդային խմորման միջոցով այս գինին հագեցվում է ածխաթթու գազով։ Մշակվում է խաղողի հատուկ տեսակներից։ Շոմպայն է կոչվում Ֆրանսիայի Շոմպայն նահանգի անունով, որտեղ առաջին անգամ XVII դարի վերջին այն մշակվել է։ Երկրորդային խմորմամբ ածխաթթու գազով հագեցման պրոցեսը կոչվում է շոմպայնացում, որը կատարվում է շշերում (դասական եղանակ, երբ շոմպայնացումը կատարվում է 0․8 լիտր տարողությամբ հերմետիկ փակված շշերում, հնացվում է 3 տարի) կամ պահամաններում (ընդհատ և անընդհատ)։ Ըստ շաքարի պարունակության տարբերում են բրյուտ (մինչև 0,3%), ամենաանապակ (0,8%), անապակ (3%), կիսաանապակ (5%), կիսաքաղցր (8%), քաղցր (10%) տեսակները։ Իսկական Ֆրանսիական շոմպայնի մեկ շշի մեջ մոտավորապես 49 միլիոն պղպջակներ կան։
Коментарі