Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Oct 8, 2019
- 1 min read

ԴԱՎԻԹ ՄՇԵՑԻ
* * *
Մի ծեր ֆիդայի՝ քրջոտ շորերով,
փրչոտ մորուքով,
Փողոցում փռված՝ հաց է ողորմում՝
Թունդ հայհոյելով մարդական դիրքում
զոհված ընկերոջ
Մուրացկան մորը,
Որն էլ իր հերթին
Անեծք է տեղում
Որդու մարդական ընկերոջ գլխին,
Որ թաթ է գցում իր օրվա հացին...
Իսկ ջահելները «ձախողակ մի խումբ»,
Փողոցից փողոց երթ է անցկացնում,
ՊԱՅՔԱՐ է գոռում, այն էլ՝ ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋ...
... Ու սա... ՎԵՐՋԸ չէ՞...
Comments