Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ Ա. Ա.
- Oct 9, 2019
- 1 min read

Բրդուճը (հայ․՝ բրդուճ, ռուս.՝ бртуч մոթալ, «փաթաթած» ուտեստ, հիշատակվում է բուռում, դուռում, բրդուջ, բրթունճ և այլ անվանումներով), հայկական խոհանոցի ուտեստ է՝ կազմված բարակ շերտով լավաշից կամ այլ հացից՝ իր մեջ փաթաթված միջուկով: Բրդուճի միջուկն ամենից հաճախ բաղկացած է պանրից, եփած ձվից, մսից, կանաչուց, աղցանից, տարատեսակ համեմունքներից և այլն: Միջուկի բաղադրիչները կարող են փոփոխվել, բայց ընդհանուր բաղադրիչները, հիմնականում, հանդիսանում են աղի պանիրը և կանաչին: Դասական բրդուճն իրենից ներկայացնում է բարակ, երկար խողովակ՝ լավաշի մեջ փաթաթված միջուկով, որը բռնում են երկու ձեռքով և ուտում են բաց ծայրից: «Հայկական սնունդ. փաստեր, երևակայություններ և ֆոլկլոր» գրքի հեղինակները մատնանշում են հայկական բրդուճի և մեքսիկական բուրիտոյի նմանությունը:
Հայ լեզվաբանները «բրդուճ» բառն արտասանում են՝ ելնելով «բրդել, փշուր-փշուր անել, մանր կոտորել» բայից: Եվս մեկ անվանում է «բուռում»-ը, որը նշանակում է «ձեռքում» (հայերեն «բուռ» բառից, որը նշանակում է ափ):
Commentaires