top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Oct 11, 2019
  • 1 min read

Խորովածը մսով պատրաստված կերակուր է։ Խորովածի միսը կտրատում են մանր կտորների և բաստուրմայացնում։ Խորոված պատրաստելու համար օգտագործում են ոչխարի (գառան), այծի (ուլի), խոզի, հավի, ճագարի, արջի, ինչպես նաև այլ ընտանի և վայրի կենդանիների, թռչունների և ձկների միս։ Միսը խորովում են այն շարելով մետաղյա կամ փայտյա շամփուրների վրա, այնուհետև շամփուրները շարում են շիկացած փայտածուխների վրա, հաճախ որպես կրակարան օգտագործելով մանղալը, թոնիրը, բուխարին և այլն։

Պատմականորեն խորովածը եվրասիական քոչվոր ցեղերի ավանդական կերակուրն է, սակայն խարույկի վրա՝ պտտվող շամփուրին հագցված կենդանու ամբողջական մարմինը խորովելու սովորույթը արմատներով հեռանում է մինչ նախապատմական ժամանակները և տարածված էր նաև անտիկ աշխարհում։ Այդ կերպ խորովում էին վարազի, եղջերուի, քարայծի, նապաստակի, բադերի և այլ կենդանիների ամբողջական մարմիններ։ Պատրաստման նման եղանակը տարածված էր մինչև 18-րդ դարի կեսերը։ Ի տարբերություն նախկին պատրաստման եղանակի, ժամանակակից խորովածը պատրաստում են առավել մանր կտրատած մսի կտորներով։

Խորովածը առավելապես տարածված է եղել սկյութական և թուրքալեզու ցեղերի, թաթարական ցեղախմբերի մոտ, Իրանում, Թուրքիայում, Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում՝ Վրաստանում, Հայաստանում, Ադրբեջանում, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի ժողովուրդների մոտ և դարձել է այդ ժողովուրդների ազգային խոհանոցի հիմնական կերակրատեսակներից մեկը: Յուրաքանչյուր ազգ ունի խորոված պատրաստելու իր բաղադրատոմսն ու եղանակը: Որպես հումք օգտագործվում է կենդանու կրծքամիսը, ազդրամիսը, կողամիսը, երիկամները, սիրտը, լյարդը, թոքերը և այլն: Հաճախ որպես հավելում, կենցաղում սովորույթ է դարձել մսի հետ միասին կամ առանձին խորովել բանջարեղեն՝ լոլիկ, բադրիջան, տաքդեղ կարտոֆիլ, սունկ և այլն։

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page