top of page

Գիտե՞ք, թե,,, Ֆուգու Ձուկ

  • Ներսեհ Ա. Ա.
  • Oct 29, 2019
  • 1 min read

Updated: Aug 16, 2021


Ֆուգուն ճապոնական խոհանոցի ավան-դական կերակրատեսակ է։ Հաճախ ֆու-գուի պատրաստման համար օգտա-գործվում է Takifugu rubripes ձկնատե-սակը։ Ինչ տեսակի ձկից էլ պատրաստ-ված լինի կերակրատեսակը, այն պարու-նակում է տետրոդոտոքսինի մահացու չափաբաժին, որի խտությունը պատ-րաստման ընթացքում իջեցվում է թույ-լատրելի չափի։ Ֆուգուն նրբահամ խորտիկ է, որ օգտագործում են ավելի շուտ «ներվերը խտղտացնելու» նպատակով։

Ոչ ճիշտ պատրաստված ֆուգուն կարող է մահացու լինել։ Այդ պատճառով ֆուգու պատրաստելու իրավունք ունեցող հատուկ ռեստորաններում, սկսած 1958 թվականից, ճապոնացի խոհարարներն անցնում են հատուկ պատրաստվածություն և ստանում արտոնագիր։ Նախկինում Ճապոնիայում գոյություն ուներ ավանդույթ, որի համաձայն այցելուի թունավորման դեպքում ֆուգու պատրաստած խոհարարը ևս պետք է ուտեր դրանից կամ ծիսական ինքնասպանություն գործեր։ Տևական ժամանակ Ճապոնիայում արգելվել է օգտագործել ֆուգու. նույնիսկ արգելք է եղել դրա որսի նկատմամբ։ Համանման արգելքներ ներկայումս էլ գործում են ասիական որոշ երկրներում, սակայն դրանք ոչ միշտ են արդյունավետ։ Այսպես՝ չնայած ֆուգու ձկան որսի արգելքին, որ գործում է Թաիլանդում 2002 թվականից, այն դեռևս կարելի է ձեռք բերել տեղի շուկաներում։

Ֆուգու ձուկը պարունակում է տետրոդոտոքսինի մահացու չափաբաժին ներքին օրգաններում՝ հիմնականում լյարդում, ձկնկիթում, լեղապարկում և մաշկում։ Ֆուգուի լյարդն ու ձկնկիթը ընդհանրապես չի կարելի օգտագործել. մնացած մասերը կարելի է օգտագործել բծախնդրորեն մշակելուց հետո։ Թույնը ազդում է նյարդային համակարգի վրա, կարող է առաջ բերել շնչահեղձություն։ Այժմ կա հակաթույն, որը թունավորված մարդու վրա ազդելու միակ միջոցն է։ Հակաթույնը արհեստականորեն կարգավորում է շնչառական և արյունատար համակարգերի գործառույթները մինչև թույնի ազդեցության անցնելը։

Չնայած ֆուգու պատրաստող խոհարարներն անցնում են հատուկ պատրաստվածություն և ստանում արտոնագիր, այնուամենայնիվ ամեն տարի թունավորումից մահացող մարդիկ կան։

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page