top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Oct 30, 2019
  • 1 min read

Մեքքան քաղաք է Արաբական թերակղզու Հիջազ շրջանում: Քաղաքը գտնվում է Ջիդդայից 70 կմ, իսկ Մադինայից 340 կմ հեռավորության վրա և ունի ծովի մակերևույթից շուրջ 277 մետր բարձրություն: 2012 թվականի տվյալներով քաղաքի բնակչությունը շուրջ 2 միլիոն էր, չնայած այցելուները այս թիվը եռապատկում են ամեն տարի հաջի շրջանում, որը տեղի է ունենում մուսուլմանական լուսնային օրացույցի 12-րդ ամսին:

Որպես իսլամի հիմնադիր Մուհամմադի ծննդավայր, ինչպես նաև Մուհամմադի առաջին հայտնության վայր՝ Մեքքան իսլամական աշխարհի ամենասուրբ քաղաքն է համարվում, և ուխտագնացությունը դեպի այս քաղաք, որը կոչվում է հաջ, պարտադիր է բոլոր մուսուլմանների համար: Մեքքայում է գտնվում Քաաբան, որը մեծամասնության կողմից համարվում է իսլամական կրոնի ամենակարևոր սրբավայրերից մեկը, այն նաև ուղենիշ է համարվում մուսուլմանների համար (քիբլա, որը սահմանում է, թե դեպի որ ուղղությունը պետք է աղոթեն մուսուլմանները): Մեքքան երկար ժամանակ ղեկավարել են Մուհամմադի ժառանգները, շերիֆները, որոնք հանդես են եկել և՛ որպես անկախ ղեկավարներ, և՛ որպես վասալներ: 1925 թվականին քաղաքը գրավվել է Իբն Սաուդի կողմից: Ժամանակի ընթացքում Մեքքան ինչպես չափերով, այնպես էլ ենթակառուցվածքներով բավականին ընդլայնվել է: Այստեղ են գտնվում Աբրաջ ալ-Բայթը, որը աշխարհի չորրորդ ամենաբարձր շինությունն է, իսկ իր զբաղեցրած տարածքի մեծությամբ՝ երրորդը: Ընդլայնման աշխատանքների ժամանակ Մեքքան կորցրել է որոշ պատմական և հնագիտական նշանակության կառույցներ, օրինակ՝ Աջյադ ամրոցը: Այսօր Մեքքա է այցելում տարեկան 15 միլիոն մուսուլման, այդ թվում հաջի ընթացքում այցելող մի քանի միլիոն մուսուլմանները: Ի դեպ ոչ մուսուլմաններին արգելված է մտնել քաղաք: Իսլամի գլխավոր կարգադրություններից մեկն այն է, որ մուսուլմանները, աշխարհի որ ծայրամասում էլ լինեն, աղոթք կատարելիս երեսով միշտ կանգնեն դեպի Մեքքայի կողմը։

Kommentare


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page