Ոչ մի օր առանց բանաստեղծության
- Ներսեհ Ա. Ա.
- Nov 5, 2019
- 1 min read

ԲԱԳՐԱՏՈՒՆԻ
* * *
Այսօր, կրկին զգացումներս արթնցան։
Այսօր, նորէն կը զգամ ամբողջ, կատարեալ։
Մարմնիս ամէն ծալքերէն կը թրթըռան
Երակներս ու ամէն ւիղ ու ամէն բան։
Այսօր, կրկին կը նմանիմ մի ծառի,
Որն երկարած է իր ճիւղերն երկնքին,
Տաք ցերեկին ան կ՚ըմպեմ բոյրն արեւի,
Կը խնդան տերեւներն իր զով գիշերին․․․։
Այսօր, կարծես նոր եմ ծնած․․․ մի նո՛ր մարդ։
Սիրտս՝ նման գետակի մ՚է յորդառատ,
Պաղպաջուն հոսքն ինչպէս ծիծաղը մանկան,
Ու սէրն անոր՝ ցաթող շողը լուսնկան։
Comments