top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Ներսեհ Ա. Ա.
  • Nov 18, 2019
  • 1 min read

Ագապեի նախատիպեր եղել են ինչպես հրեաների, այնպես էլ հույների և հռոմեացիների մոտ։ Նախնական շրջանում ագապեն աղքատներին տրվող սիրո ճաշ էր, վաղ եկեղեցում ս. Հաղորդության հետ կապված պաշտոնական ճաշ, որի ժամանակ համայնքի բոլոր անդամներն օգտվել են միևնույն սեղանից։ Մատուցվել է ի հիշատակ Քրիստոսի Վերջին ընթրիքի (Ա Կորնթ. 11.23)։ Սակայն ժամանակի ընթացքում ագապեի այդ իմաստը խեղաթյուրվել է։ Գանգրայի ժողովը (380) փորձել է վերականգնել ագապեի նախկին բովանդակությունը, սակայն՝ ապարդյուն։

7-րդ դարի վերջին Արևմուտքում ագապեն մեկընդմիշտ վերացավ, սակայն արևելյան որոշ եկեղեցիներում (ղպտիների որոշ հատվածի և հայերի մոտ) մնաց իբրև ս. Պատարագին հաջորդող սիրո ճաշ։ Սահակ Ա Պարթև կաթողիկոսի կանոնների մեջ հրահանգվում է քահանաներին ագապեի պաշտոնն ու Պատարագը չմատուցել առանց Ավետարան կարդալու։ Ագապեի հրավիրված աշխարհականները Պատարագից առաջ հաց չպետք է ուտեն։ Ժողովուրդը պետք է սիրով մատուցի նախնյաց՝ ագապեի համար սահմանված ընծաները։ Ներսես Բ Բագրևանդցի կաթողիկոսի օրոք գումարված Դվինի ժողովի ԱԳԱՊԵ 14 (554) 22-րդ կանոնն ամբողջովին նվիրված է Ագապեի կանոնադրությանը։

Ագապեներ մատուցվել են նաև ննջեցյալների հոգու հանգստության համար (Պարտավի եկեղեցական ժողովի ԺԸ կանոն)։ Ագապե են կոչվել նաև մատաղի համար ընծայաբերված կենդանիները։ Հետագայում դրանց վերապրուկներն արտահայտվել են ս. Զատկին մատաղ անելու սովորության մեջ։

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page