Ադամ Միսկևիչ «Աքերմանի դաշտերում»
- Ներսեհ
- Jun 17, 2021
- 1 min read

Լողում եմ գարնան դալարի ծովում։
Մըթնում է օրը... ոչ ձայն, ոչ շըշուկ։
Ես լսում եմ օձն ինչպես է սողում,
Թիթեռը խոտում շարժվում կամացուկ...
Այնպե՜ս հանգիստ է, կարող էի ես Լըսել ըղձալի կանչը Լիտվայից... Բայց... հառա՜ջ... այնտեղ հանգիստ է նույնպես... Ձայն չէ տալիս ինձ ոչ ոք այնտեղից...
© Ադամ Միսկևիչ
Թարգմանությունը՝ Հովհաննես Թումանյանի
Comments