top of page

Ալեքսանդր Ծատուրյան «10 ապրիլի»

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Apr 20, 2021
  • 1 min read

Թմրած աշխարհը կյանք առավ նորից,—

Ահա ամեն տեղ

Քո սերն է երգվում, գարո՛ւն ոգելից.

Գարուն շնորհագեղ։


Անտառի խորքում քո սերն է երգում

Սիրահար սոխակ.

Ծաղկալից դաշտում քեզ է հեզ ժպտում

Սիրուն մանուշակ։


Մատաղ գառնուկներ լեռան լանջերում

Քաղցր մայունով՝

Հովվի սրնգի հետ քեզ են ողջունում

Ներդաշնակ ձայնով։


Քո գալն են օրհնում արև ու աստղեր,

Եվ երկինք անամպ.

Քո սերն են երգում թե՛ մանուկ, թե՛ ծեր

Անվերջ ցնծությամբ։


Թմրած աշխարհին կյանք տվիր նորից,—

Ահա ամեն տեղ

Քո սերն է երգվում, գարո՛ւն ոգելից,

Գարո՛ւն շնորհագեղ։


© Ալեքսանդր Ծատուրյան

Comentários


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page