Առակ: Ագռավն ու Խեցգետինը
- Ներսեհ
- Sep 10, 2020
- 1 min read

Ագռավը բռնեց մի խեցգետին և նստեց ծառին:
Խեցգետինն ուզեց ազատվել կտցից ու ասաց նրան.
- Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից կեղտոտը:
Ագռավը սեղմեց կտուցը և կռռաց.
- Դո՛ւ…
- Ոսկեհատիկ, ագռավ տատիկ, ո՞վ է մեզնից նախշունը:
Ագռավը բացեց կտուցը և կռռաց.
- Ե՛ս…
Կտուցը բաց անելուն պես խեցգետինը կտցից ընկավ ջուրը և իրեն ազատեց:
© Խնկո Ապեր (Աթաբեկ Խնկոյան)
Commentaires