Ավետիք Իսահակյան «Լուռ գիշերին...»
- Ներսեհ
- Feb 10, 2021
- 1 min read

Լուռ գիշերին հեռու տեղից
Մի երգ հասավ իմ սրտին,
Այն ո՞ւմ սիրտն էր` սեր ու թախիծ
Բերեց, փարեց իմ սրտին:
Կարոտներով հյուսված երազ
Բուրեց երգը թախծագին,-
Ե՛կ, ընկե՛ր իմ, անհայտ, անհաս,
Սուրբ սեր ծփաց իմ հոգին:
© Ավետիք Իսահակյան
Comments