top of page

Բյերստերնե Բյորնսոն «Կանաչ տերևով ծառը ծածկվեց․․․»

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • Mar 16, 2021
  • 1 min read

I

Կանաչ տերևով ծառը ծածկվեց Եվ կոկոններով քնքույշ հագնվեց․ Կենսատու ցողով մարգարտանման Ուռճանում էր նա շնչովը գարնան։ Բայց նորա դալար շյուղերին մոտիկ Թաքնվեց դաժան ծեր— սառնամանիք։ — Է՜յ, տուր ինձ, ասաց, մանուկ կոկոններ, Չե՛ս տալ, տե՛ս, զոռով ինքս կըխլեմ․․․ — Ա՜խ, թողի՛ր հանգիստ իմ բողբոջներին Նորա ծաղիկներ գոնե բացվեին․․․ Սառնամանիքին ծառը շշնջաց Եվ ողջ էությամբ արմատից դողաց։

II

Եվ ահա կամաց-կամաց բացվեցան Անուշ բուրմունքով ղումաշ կոկոններ Եվ արեգակից ջերմ փայփայվեցան, Իսկ թռչունների անհոգ երամներ Հնչեցին ուրախ, սիրահար երգեր։ Հանկարծ ծառի մոտ թռավ չար քամին․ — Է՛յ, տուր ինձ, ասաց, սիրուն ծաղիկներ, Կը հափշտակեմ թե չէ այս ժամին․․․ — Ա՜խ, խնայիր ինձ և մի՛ արգելիր Իմ ծաղիկներին պտղատու լինել․․․ Կատաղի քամուն ծառը շշնջաց Եվ սարսափելով վախից դողդողաց։

III


Բայց ահա մատաղ պտուղներին խակ Ջերմացրեց սիրով ամռան արեգակ, Եվ ծառը զուգվեց հասուն մրգերով։ Մոտեցավ նորան հուշիկ քայլերով Հրաշալի կույսը տապիցը նեղված․ — Ա՜խ, տո՛ւր ինձ, ասաց, անուշիկ մրգեր, Զոռով չեմ խլիլ երեխայրիքներ․․․ — Ա՛ռ քեզ, նազելի, ահա իմ ճղներ Քեզ են սպասում վաղուց անհամբեր, Որ գաս հեշտացնես նորանց ծանր բեռ․․․ Եվ ծառը սիրով նորան ողջունեց Ու խոնարհվելով ճղները կախեց․․․


© Բյերստերնե Բյորնսոն

Թարգմանությունը՝ Հակոբ Հակոբյանի

Comments


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page