Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ
- May 14, 2020
- 1 min read

Կիպրիանոս Կարթագենացին ծնվել է մոտ. 200 թ.-ին Կարթագենում, մահացել՝ 258 թ.-ի սեպտեմբերի 14-ին: Եղել է Կարթագենի (Հյուսիսային Աֆրիկա) եպիսկոպոս, Ընդհանրական Եկեղեցու հայր։ Լինելով մեծահարուստի որդի՝ ստացել է իր ժամանակի լավագույն կրթությունը։ Դարձել է հռետոր, պերճախոսության ու փիլիսոփայության ուսուցիչ՝ դասավանդելով կարթագենյան դպրոցներից մեկում։ Քրիստոնեություն է ընդունել 46 տարեկանում, իսկ 248 թ. օծվել Կարթագենի եպիսկոպոս։ 258 թ.՝ Վալերիանոս կայսեր հալածանքների ժամանակ, մերժելով զոհ մատուցել կուռքերին՝ գլխատվել է։
Հեղինակ է աստվածաբանական մի շարք աշխատությունների և շուրջ 80 հովվական նամակների՝ գրված հալածանքի տարիներին տարբեր առիթներով։ Աստվածաբանների համար մեծարժեք է հատկապես Եկեղեցու մասին Կիպրիանոսի վարդապետութ-յունը, որն արդի եկեղեցաբանության հիմնական աղբյուրներից մեկն է։
コメント