top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • May 15, 2020
  • 1 min read

Պողոս առաքյալի կողմից գրված նամակ-ները 14-ն են։ Պողոս առաքյալն իր քա-րոզչության ընթացքում հետաքրքրվում էր իր հաստատած եկեղեցիներով՝ դրանք քաջալերելու և հորդորելու համար, որ հաստատ մնան այն ուղիղ հավատի մեջ, որ ստացել են իր քարոզչությամբ։ Այս նամակներից երեքը հատկապես տար-բերվում են մյուսներից. դրանք են՝ Տիմոթեոսին գրված առաջին և երկրորդ նամակները, ինչպես նաև Տիտոսին գրված նամակը, որոնք կոչվում են հովվական նամակներ։ Այս նամակներում Պողոսը ցուցումներ է տալիս իր գործա-կիցներին՝ Տիմոթեոսին և Տիտոսին, հով-վական խնամք տանելու եկեղեցիների նկատմամբ։ Պողոս առաքյալի նամակ-ները գրվել են 51-67 թվականների միջև։

Իսկ Ընդհանրական նամակները յոթն են (Հակոբոսի նամակը, Պետրոսի առաջին և երկրորդ նամակները, Հովհաննեսի առաջին, երկրորդ և երրորդ նամակները և Հուդայի նամակը,) որոնք կոչվել են Ընդհանրական նամակներ, մի անվանում, որ առաջին անգամ գործածել է Եվսեբիոս պատմիչը (265-340 թթ) իր «Եկեղեցական պատմություն» գրքում։ Այս նամակների տարբերությունը Պողոսի գրած նամակներից այն է, որ սրանք ուղղված են ընդհանուրին (թերևս Հովհաննեսի երրորդ նամակից բացի), մինչդեռ Պողոսի նամակներն ուղղված են տեղական եկեղեցիներիին կամ մասնավոր անձանց։ Հակոբոսի նամակը գրվել է 50 թ. առաջ, Պետրոսի նամակները՝ 67-ից առաջ, Հովհաննեսի նամակները՝ 85-95-ի միջև և Հուդայի նամակը՝ շուրջ 65 թ։

Comentários


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page