top of page

Գիտե՞ք, թե,,,

  • Writer: Ներսեհ
    Ներսեհ
  • May 19, 2020
  • 1 min read

Նիկիայի Ա. տիեզերական ժողովը գումարվել է 325 թ.-ին, Նիկիա քաղաքում: Քրիստոնյա եկեղեցու վարդապետների այս ժողովը հրավիրվել էր Կոստանդիանոս Ա. Մեծի կողմից: Իր որոշումների ավանդական քրիստոնյա եկեղեցիների կողմից ընդունման շնորհիվ ճանաչվել է տիեզերական։ Ժողովին մասնակցել են 318 եպիսկոպոսներ, այդ թվում Հայաստանից՝ Գրիգոր Լուսավորչի որդի Արիստակեսը։

  • Ժողովը դատապարտել է Արիոսի վարդապետությունը՝ հայտարարելով այն հերետիկոսություն։

  • Ժողովը մշակել է դավանաբանական բանաձև, որը հայտնի է Նիկիական հանգանակ անունով։

  • Ժողովը ֆիքսում է Զատիկը տոնելու ժամանակը՝ գարնանային արևահավասարից անցած առաջին լիալուսնից հետո ընկած առաջին կիրակին։

Ըստ ավանդության Արիստակեսը բերում է Նիկիական ժողովի որոշումները Հայաստան և ներկայացնում դրանք իր հորը՝ Գրիգոր Լուսավորչին, որը դրանք ներմուծում է Հայ եկեղեցու դավանաբանության և ծիսակարգի մեջ։

תגובות


Հետևեք մեզ
facebook-ում 

    Like what you read? Donate now and help me provide fresh news and analysis for my readers   

© Գիտե՞ք, թե,,,

Donate with PayPal

© 2023 by "This Just In". Proudly created with Wix.com

bottom of page