Գիտե՞ք, թե,,,
- Ներսեհ
- Jun 10, 2020
- 2 min read

Հայ եկեղեցու անկախացման առաջին քայլերը արվել էին դեռ Պապ թագավորի ժամանակ, երբ կաթողիկոս ձեռնադրվե-լու համար հայոց հոգևոր հովիվը այլևս չէր գնում Կեսարիա: Քաղկեդոնի ժողովը մերժելով՝ հայ եկեղեցին կատարեց ան-կախացման երկրորդ քայլը: Պարսկական տիրապետության տարիներին այն ստիպ-ված էր ոչ միայն դիմակայել զրադաշտա-կանների ձուլման քաղաքականությանը, այլև թույլ չտալ ուղղափառ եկեղեցուն միջամտել իր գործերին:
Միջերկրական ծովի ափերին և Առաջա-վոր Ասիայում ապրող հասարակություն-ները 5-րդ դարի սկզբին արդեն քրիստո-նեություն էին ընդունել: Հռոմեական կայսրությունը դադարել էր գոյություն ունենալ. 395 թվականին այն բաժանվել էր արևելյան և արևմտյան հատվածների: Կորցնելով քաղաքական իշխանությունը՝ Հռոմը և Կոստանդնուպոլիսը փորձում էին պահպանել հոգևոր ազդեցիկությու-նը: Այդ պատճառով հաճախ գումարվում էին եկեղեցական ժողովներ: Կաթոլիկ և Ուղղափառ եկեղեցիների կողմից 451 թվականին հրավիրվել է Քաղկեդոնի ժո-ղովը: Դրանում քննվում է Հիսուս Քրիս-տոսի աստվածային և մարդկային բնույ-թը: Հայ առաքելական եկեղեցին, ընդունելով Քաղկեդոնի ժողովի որոշ դրույթները, հրաժարվել է ճանաչել ժողովի կողմից հռչակած քրիստոսաբանական բանաձևը։ Այդ տարի Հայաստանում դեռևս թարմ էր Ավարայրի ճակատամարտի հետքը. հույները և հռոմեացիները չէին սատարել հայերին, որի պատճառով հայ եկեղեցին երես էր թեքել նրանցից: Վահանանց պատերազմից հետո Դվին է տեղափոխվում ոչ միայն նորանշանակ տանուտեր և մարզպան Վահան Մամիկոնյանը, այլև հայոց կաթողիկոս Հովհաննես Ա Մանդակունին: Այդպիսով, կաթողիկոսական աթոռը Վաղարշապատից տեղափոխվել էր Դվին:
499 թվականին հրավիրվում է Սելևկիայի եկեղեցական ժողովը, որը նեստորական աղանդը հռչակեց Պարսկաստանի քրիստոնյաների պաշտոնական ուղղություն: Եթե Հայաստանում մինչ այդ եկեղեցական ժողովները գումարվում էին Աշտիշատում, Շահապիվանում և այլուր, ապա որոշվեց հայ եկեղեցու որոշումներն այսուհետ ընդունել կաթողիկոսի նստավայր քաղաքում: 506 թվականին Դվինում հրավիրվել է եկեղեցական ժողով, որին մասնակցել են 20 հոգևոր և 14 աշխարհիկ առաջնորդներ՝ կաթողիկոս Բաբկեն Ա-ի և մարզպան Վարդ Մամիկոնյանի գլխավորությամբ։ Այս երևույթը անկյու-նաքարային էր Հայ եկեղեցու դավանական դրության հստակեցման և զարգացման՝ նրա հականեստորական, հակաքաղկեդոնական դիրքորոշման ճշտման գործում։ Քաղկեդո-նական եկեղեցուց պաշտոնական բաժանումը հաստատվել է Դվինի երկրորդ ժողովի ժամանակ՝ 554 թվականին: Միաժամանակ արգելվեց աղանդավորական հոսանքների հետևումը:
Comments